Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
Գտնված գրանցումների քանակը` 3
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ ՀՈԱԿ բակային տարածքի բարեկարգում և խաղահրապարակի կառուցում   Արփինե Նահապետյան   27 ապրիլ 2024 ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հիմնադրվել է 1974 թվականին, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո 1996 թվականին փակվել էր: 2014 թվականին վերաբացվել, վերազինվել ու կապիտալ վերանորոգվել է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Այնուհետև 2020 թվականին բակում մասնավոր ներդրողի կողմից կառուցվել է մանկական խաղահրապարակ: Ներկայումս մանկապարտեզ հաճախում են շուրջ 60 երեխաներ թե՛ Նորաշեն և թե՛ Գեղադիր բնակավայրերից: Մանկապարտեզի սաներին գործող օրենսդրությանը համապատասխան կրթելու համար անհրաժեշտ է բակային տարածքի բարեկարգում և նոր հարմարությունների կառուցում: Կից ներկայացնում եմ բակային տարածքից նկարներ:
0 0
Կրթություն
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 4-րդ և 5-րդ բազմաբնակարան շենքերի բակում մանկական խաղահրապարակի կառուցում   Արտակ Ներսիսյան   26 ապրիլ 2024 Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 4-րդ և 5-րդ բազմաբնակարան շենքերի միջև կա մոտ 1800 քմ տարածք, որը բնակիչների կողմից տարիների ընթացքում դարձել է՝ ոմանց համար ավտոտնակ կառուցելու վայր, ոմանց համար էլ ժամանակավոր վագոն-տնակ տեղադրելու տարածք: Ծաղկահովիտ բնակավարում կա վեց բազմաբնակարան շենք, մոտ 208 բնակարաններով և մոտ 800 բնակչով: Բնակավայրում կա երեխաների և դպրոցականների արտադպրոցական ժամանցի անցակացման վայրի խնդիր: Խաղահրապարակի կառուցումը կնպաստի բնակավայրում երեխաների զարգացմանը: Հանդիպում կկազմակերպվի 4-րդ և 5-րդ բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ, կքննարկվել ներկայումս տեղակայված ժամանակավոր ավտոտնակներից և վագոն-տնակներից տարածքի մաքրման, շինարարական աշխատանքների իրականացման հարցեր: Ծրագիրը լուծում է երեխաների զարգացման խնդիր, դպրոցահասակ երեխաների ժամանցի խնդիր: Խաղադաշտը կկառուցվի նորմատիվներին համապատասխան: Համայնքապետարանը կներդնի ծրագրի իր մասնաբաժինը, կկազմի նախագիծ, նախահաշիվ:
0 0
Կանաչ համայնք և բարեկարգում
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում խաղահրապարակի կառուցում   Հայաստան Ենգոյան   19 ապրիլ 2024 ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 23-ի N 19-Ն որոշմամբ համայնքում մեկնարկած 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում առաջարկում եմ Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի 1-ին փողոց 32 հասցեի դիմաց գտնվող՝ բավականին հարմարավետ և անվտանգ տարածքում, կառուցել երեխաների համար նոր խաղահրապարակ: Տարածքը գտնվում է գրեթե բնակավայրի կենտրոնական մասում և նոր խաղահրապարակը կդառնա ոչ՛ միայն բնակավայրի երեխաների սիրելի անկյուններից մեկը, այլև՛ ժամանցի հրաշալի վայր կհանդիսանա Գեղաձորի «Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ» հաճախող երեխաների համար, քանի որ մանկապարտեզը ևս գտնվում է նույն տարածքում:
0 0
Այլ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner