12.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am
|
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն
|
|
09.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9
|
Սիրելի հայրենակիցներ, Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ, Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ մայիսի 9-ի՝ մեզ համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալից տոն է: Այն իր մեջ ամփոփում է, ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափար: Փ՜առք բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ, իրենց կյանքի գնով կռեցին հաղթանակներ, մեր այսօրվա խաղաղ օրվա համար:
|
|
30.04.25
🌳🌳ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
 Հարգելի՛ Ծաղկահովիտ համայնքի բնակիչներ, 2025 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցություն կունենա նաև Ծաղկահովիտ համայնքը։  Շաբաթօրյակի շրջանակում կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝  բնակելի և հանրային տարածքների մաքրում,  կանաչ գոտիների և ճամփեզրերի սանմաքրում,  կուտակված աղբի հավաքում ու տեղափոխում,  փողոցների և հարակից տարածքների շրջանում։  Ուստի կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց, համայնքում գործող կազմակերպություններին և տնտեսվարողներին միանալ մաքրման աշխատանքներին։   Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը՝ մեր համայնքը էլ ավելի մաքուր, գեղեցիկ և հյուրընկալ դարձնելու համար։
|
|
24.04.25
ԱՊՐԻԼԻ 24 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
Ապրիլի 24-ը 1920-ական թվականներից նշվում է որպես հայոց պատմության ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ` գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր:1965թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճեղքվեց լռության այն պատը, որ այս խնդրի շուրջ ստեղծվել էր խորհրդային իշխանության ...
Մանրամասն |
|
16.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՄԱՍԻՆ
|
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ՝ ՀԱՍՏԱՏՎԵՑ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երեք ծրագրային հայտերի (Ծաղկահովիտ բնակավայրի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցում ծրագիր, Գեղաձոր բնակավայրի մշակույթի տան դահլիճի հիմնանորոգում ծրագիր և Նորաշեն բնակավայրի երեք փողոցների տուֆ քարով քարապատում ծրագիր) վերաբերյալ ...
Մանրամասն |
|
11.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտնվում է Ծաղկահովիտ համայնքի ազգաբնակչությանը, որ պետական աջակցության շրջանակներում գարնանացան հացահատիկային /գարի, վարսակ/ և կերային մշակաբույսերի /կորնգան, առվույտ/ օգտվող ցանկացողները անհրաժեշտ քանակի սերմացուներ ձեռք բերելու համար դիմեն Ծաղկահովիտի համայնքապետարան, իսկ բնակավայրերում վարչական ղեկավարներին՝ 1․ Գարի էլիտա -1 կգ - 200 դրամ 2․ Վարսակ /էլիտա, 1-ին վերերտադրության/ - 1 կգ- 180-190 դրամ 3․ Կորնգան - 1 կգ - 550 դրամ 4․ Առվույտ - 1 կգ - 2700 դրամ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |